16.06.2013

Իսպանիայի իշխանություններն այլընտրանք են գտել միասնական քննությունների համար

Իսպանիայի իշխանությունները խոստովանել են, որ միացյալ պետական քննությունները չեն համապատասխանում ժամանակակից կրթության պահանջներին և որոշում են կայացրել շրջանավարտների գիտելիքների ստուգման համար այլընտրանքնային միջոց ներմուծել, հայտնում է Взгляд-ը:

Իսպանիայի կրթության նախարար Խոսե Իգնասիո Վերտան, ինչպես փոխանցում է Российская газета-ն, միացյալ քննական կարգն անվանել է «բացարձակ անոմալիա միջազգային բարձրագույն կրթական համակարգում և իսպանական համալսարանների միջազգայնացման հիմնական խոչընդոտ»:

Վերջինիս կարծիքով միացյալ քննություն հանձնելու համար դպրոցականները, սովորաբար, ստիպված են մի քանի ամիս շարունակ պարապել` նախապատրաստական կուրսեր անցնելով, ինչից հետո հանձնել մի քանի փուլերից բաղկացած բավականին բարդ քննություն: Իսպանացի նախարարն ընդգծել է նաև, որ այդպիսի համակարգը գրեթե անհնար է դարձնում օտարերկրացի ուսանողների ընդունելությունը իսպանական բուհեր:

Արդյունքում իսպաներեն լեզվի միացյալ պետական քննությունները կփոխարինվեն նախաբուհական կրթության վերջնական գնահատականներով նրանց համար, ովքեր պատրաստվում են ընդունվել համալսարան: 
http://www.tert.am/am/news/2013/06/16/spain/

Комментариев нет:

Отправить комментарий