Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հասան Ռոհանիին՝ 2013թ. հունիսի 14-ին տեղի ունեցած ընտրություններում հաղթանակի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի բարձր և պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, տեղեկացնում է ՀՀ նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունը:
«Հավատացած եմ, որ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության ավանդական բարեկամությունը և բարձր քաղաքական երկխոսությունը կշարունակեն իրենց զարգացման վերընթաց ուղին՝ արձանագրելով նորանոր ձեռքբերումներ՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների բարեկեցության:
Հարգարժան գործընկեր,
Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումները Երևանում և Թեհրանում: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով հայ-իրանական միջպետական հարաբերությունները կբարձրացնենք որակապես նոր մակարդակի:
Комментариев нет:
Отправить комментарий