16.06.2013

Հռոմի պապը Վատիկանի բանկի կառավարիչ է նշանակել

Ֆրանցիսկոս պապն սկսել է Վատիկանի բանկի բարեփոխումը, ինչի մասին ասել էր ավելի վաղ: Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, որպես առաջին քայլ նա կառույցի կառավարիչ է նշանակել իր վստահելի հոգևորականներից մեկին:

Կրոնական աշխատանքների ինստիտուտի (այդպես պաշտոնապես կոչվել է Վատիկանի բանկը) ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Մարիո Սալվատորե Ռիկկան, ով մինչ այժմ նա տնօրինում էր կաթոլիկ եկեղեցու սեփականության մի մասը:

Փետրվարին Վատիկանի բանկի նոր ղեկավար էր դարձել գերմանացի փաստաբան Էրնեստ ֆոն Ֆրեյբերգը:

Մեկ ամիս անց Ֆրանցիսկոս պապը հայտարարել էր, որ կքննարկի բանկի փակման հարցը, քանի որ այն մասնակից էր դարձել փողերի լվացման մի քանի սկանդալների:

Մայիսին բանկի ղեկավարի պաշտոնում առաջին հարցազրույցում Ֆրեյնբերգը ասել էր, որ իր բանկը ցանկանում է դառնալ ավելի թափանցիկ և ազատվել «օֆշորային դրախտի» իմիջից:                                http://www.tert.am/am/news/2013/06/16/pope-bank/

Комментариев нет:

Отправить комментарий