24.06.2013

Կոտայքի մարզում 3-րդ կարգի հաշմանդամության կարգ տալու համար պահանջել է 40 հազար դրամ

Կոտայքի մարզում 3-րդ կարգի հաշմանդամության կարգ տալու համար պահանջել է 40 հազար դրամ
Կոտայքի մարզի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախկին բուժվիճակագիր Ազատուհի Բաղդասարյանը մեղադրվում է հաշմանդամության կարգ հատկացնելու նպատակով կաշառք վերցնելու համար:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից Panorama.am-ը տեղեկանում է, որ նա լինելով պաշտոնատար անձ և 2002թ. հուլիսի 12-ից մինչև 2012թ. դեկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով աշխատելով որպես փորձաքննության հանձնաժողովի բուժվիճակագիր 2012 թվականի դեկտեմբերի 13-ին ՀՀ քաղաքացի Շահեն Մ.-ին հավաստիացնելով, թե իբր կարող է կարգավորել վերջինիս մոր` Ալվարդ Մ.-ին հանձնաժողովի կողմից հաշմանդամության 3-րդ կարգ հատկացնելու հարցը, խարդախությամբ կաշառք ստանալու պատրվակով, Շահենից պահանջել ու նույն օրը ստացել է 40.000 ՀՀ դրամ գումար, որից անիջապես հետո բռնվել է ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Ազատուհի Բաղդասարյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդկետի հատկանիշներով՝ «Խարդախությունը, որը կատարվել է` կաշառք ստանալու պատրվակով»: Տիկին Բաղդասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий