Աբովյանի ծննդատանը նորածին երեխային դաժանաբար սպանած 28-ամյա Վարդուշ Ա.-ի դատավարությունն ավարտվել է, և Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Յուրի Բաղդասարյանի կայացրած վճռով երիտասարդ կինը դատապարտվել է 2 տարի ազատազրկման: Դատավարությունը մեկնարկել էր հունիսի 10-ին և ամբաստանյալի համաձայնությամբ ընթացել էր արագացված քննության ռեժիմով:
Ամբաստանյալի նկատմամբ առաջադրվել էր մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 106 հոդվածի հատկանիշներով՝ «մոր կողմից ծննդաբերության ժամանակ նորածին երեխայի սպանությունը»: Վարդուշ Ա.-ն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ: Իսկ ըստ մեղադրանքի, ամեն ինչ եղել է այսպես. 2012թ հունիս-հուլիս ամիսների ընթացքում Վարդուշ Ա.-ն սեռական հարաբերություն է ունեցել ոմն Արտակի հետ, ինչի արդյունքում հղիացել է և 2013 թվականի մարտի 10-ին ժամը 22:25-ին Աբովյանի ծննդատանը ծննդաբերել է տղա երեխա, որից հետո 2 ժամ անց տեղափոխվել է թիվ 9 հիվանդասենյակ երեխայի հետ համատեղ կացության համար:
Միևնույն ժամանակ երիտասարդ կինը, լինելով ամուսնացած և ունենալով 2 անչափահաս երեխաներ, ի սկզբանե դեմ է եղել ծննդաբերությանը ու քանի որ հղիությունն անցանկալի է եղել, երեխայից ազատվելու նպատակով ծննդաբերելուց հետո տեղում նրա մոտ մտադրություն է առաջացել սպանելու նորածին երեխային: Իր մտադրություն իրագործելու համար անկողնու ծածկոցով փակել է երեխայի բերանը, այնուհետև` ձեռքերով սեղմել նրա դեմքը, ձեռքով անկողնու վրայից հրել է նորածնին և վերջինս գլուխը հարվածելով անմիջապես անկողնու կողքին դրված պահարանին՝ դեմքի մասով ընկել է հատակին, ինչի հետևանքով նորածին երեխան ստացել է մարմնական վնասվածքներ և մահացել է:
Դատարանը պատիժը նշանակելիս որպես պատիժը մեղմացնող հանգամանք դիտել է այն, որ երիտասարդ ամբաստանյալը բնութագրվում է դրականորեն, նախկինում դատված չի եղել, առաջին անգամ կատարել է միջին ծանրության հանցանք, արագացաված դատաքննության միջնորդությամբ ընդունել է մեղքը, զղջացել է կատարվածի համար, Սարո Մ.-ի հետ համատեղ կյանքից ունի երկու մինչև 14 տարեկան երեխաներ, կին է, երիտասարդ է:
Դատարանը նաև պարզել է, որ Վարդուշ Ա.-ն հանցավոր արարք կատարելու պահին հետծննդաբերական շրջանում գտնվել է շփոթվածության, պատվախնդրության, տագնապի անելանելիության վիճակում, ինչն էապես ազդել է նրա գիտակցության ու վարքի վրա:
Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հուլիսի 14-ից, որդուն սպանած մայրը հետագա երկու տարին կանցկացնի «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում:

Աղբյուր` Panorama.am
Комментариев нет:
Отправить комментарий