Ծանր մետաղներով առավել աղտոտված են "Մաքուր երկաթ" և "Մոլիբդեն պրոդաքշըն" ձեռնարկությունների հարակից տարածքները, որտեղ փոշու մեջ բազմաթիվ ծանր մետաղների պարունակությունը զգալիորեն գերազանցում է սահմանային թույլատրելի խտությունը:
Ինչպես հայտնում է "Էկոլուրը"՝ այս մասին նշված է Համահայկական բնապահպանական ճակատի տարածած "Շնչե՞լ, թե՞ չշնչել" վերնագրով նյութի մեջ, որը ներկայացնում է ՀՀ ԳԱԱ-ի էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի կատարած Երևանի մթնոլորտում երկրաքիմիական արտանետումների առանձնահատկությունների ուսումնասիրությունը:

Ըստ այդմ պարզվել է, որ ամենաաղտոտվածը Երևանի կենտրոնն է: Փոշու մեծ ծանրաբեռնվածություն է գրանցվել նաև մայրաքաղաքի հյուսիսում և հյուսիս-արևելքում:
Երևանի տարածքում առկա 39 պաշտոնապես գրանցված և շահագործվող մանրախճի և ավազի հանքավայրերը աղտոտման ամենաուժեղ աղբյուրներն են: Բացասական դեր է խաղում նաև քաղաքային տրանսպորտը:
Երևանի կիսաանապատային գոտում գտնվելու և կանաչ տարածքների կրճատման պատճառով աղտոտման երկրորդական աղբյուր են դառնում բուսազուրկ հողերը: Աղտոտման մեկ այլ աղբյուր էլ շինհրապարակներն են:
Փոշու ազդեցությունը մարդու առողջության վրա բացասական է: Փոշու շատ փոքր հատիկները կարող են լինել քաղցկեղածին:http://www.yerkirmedia.am/?act=news&lan=hy&id=14794

Комментариев нет:
Отправить комментарий