Թե չլիներ սեռ, չէր լինի և սեր,
Չէին լինի թախիծ ու տխուր մտքեր,
Չէր լինի բերկրանք, ոչ մի նուրբ քնքշանք,
Կլիներ անդեմ մի դատարկ նողկանք...
Չէին լինի մանկունք, չէին լինի լացեր,
Կլիներ մի մութ, հավերժ մաքառում,
Անաղերս աղոթք, անիմաստ զոհեր,
Հավերժությունից ծարաված մի կում...
Դիմափոշուց կորցրած ձեր դեմքերը մի փնտրեք ուրիշի հայացնքերի մեջ, ուրիշի աչքերի խաղը ձեր աչքերին փայլ չեն հաղորդի...
Թափառող մտքերից սայթաքած ձեր քայլերը մի դարձրեք ձեր համար կյանքի ուղի...
Եվ որքան որ փորձում եք ձեզ նմանեցնել ուրիշներին, այնքան կորցնում եք ձեր իսկ դեմքը:
Դեմքերը կորում են դժգոհ, տխուր ու սառած կամ լուրջ արտահայտությունից, մի ավելացրեք դիմակներ ձեր առանց այդ էլ դժգույն դեմքերին:
Մաքրեք ձեր դեմքը՝ սկսելով բերանից, անցեք աչքերին՝ փորձեք տեսնել գեղեցիկն ու բարին, հայացքներդ վեր բարձրացրեք գոնե մի պահ ու շնչեք բամբասանքներից ու հայհոյանքներից զերծ թարմ ու մաքուր օդ:
Իսկ թե, միևնույն է, չի ստացվում, ուղղակի ափերի մեջ առեք ձեր գլուխն ու մի կողմ վազեք ու արտասվեք, գուցե արցունքները մաքրեն այն, կամ գծագրեն ինչ-որ ուրվագծեր կորցրած ու անդեմ ձեր դեմքերի վրա...
Комментариев нет:
Отправить комментарий