Դեվիդ Գրեյսերը էնթոմոֆագ է, ինչը նշամակում է, որ նա սննդի մեջ օգտագործում է միջատներ: Վերջին 11 տարվա ընթացքում նա խժռել է ավելի քան 5000 տեսակի թռչող, սողացող բազմոտանի էակներ: Այսօր այս սննդատեսակը կարող է զզվելի թվալ, սակայն մարդկությունը այն օգտագործել է իր գոյության գրեթե բոլոր նախորդ ժամանակահատվածներում: Հույները, հռոմեացիները, Ասիայի, Աֆրիկայի և Ամերիկայի մի շարք ժողովուրդներ միջատների մեծ սիրահարներ են եղել:
Համաձայն վիճակագրության՝ այսօր էլ Երկրի բնակչության մոտավորապես կեսը ամեն օր իր սննդի մեջ ներառում է թռչող և սողացող միջատների, քանի որ նրանք նույնքան սննդարար են, որքան տավարի միսը, պարունակում են զգալիորեն քիչ ճարպեր:
47-ամյա ռոդայլենդցի Դեվիդը միջատակեր է դարձել 2001-ից: Նրա սառնարանը լի է սառեցված միջատներով, որոնց նա տապակում է, եփում, կամ ուտում հում-հում:
|
Комментариев нет:
Отправить комментарий