Հույն փորձառու բժիշկ Արիս Թսիգրիսը յուրօրինակ ծնունդ է ընդունել, որը այնուհետև տարածել է ֆեյսբուքյան իր էջով: Լուսանկարում պատկերված է մոր որովայնից հանած, բայց դեռևս իր ծնունդից անտեղյակ նորածին՝ պտղային թաղանթի մեջ:
Բժիշկը բացատրել է, որ պտղի զարգացման ընթացքում նրա շուրջը ձևավորվում են երեք թաղանթներ, որոնցից մեկը կոչվում է ամնիոն: Այս ջրային թաղանթը պտղին պաշտպանում է չորացումից և ցանկացած այլ վնասվածքներից: «Մենք այս դեպքում գործ ունեինք շատ եզակի մի երևույթի հետ,-ասում է մասնագետը,-հաճախ ծննդաբերության ընթացքում նուրբ թաղանթը պատռվում է և հեղուկը դուրս է թափվում: Հաճախ էլ մենք այն արհեստականորեն ենք վնասում»: Սակայն մանկաբարձը կեսարյան հատման ժամանակ նկատում է, որ երեխան դեռ գտնվում է շուրջպտղային թաղանթում: Ապշեցրել է այն, որ երեխան նույնիսկ չի էլ նկատել, որ իրեն հանել են մոր արգանդից: Զարմացած բժիշկը անմիջապես երեխային նկարել է իր բջջայինով, այնուհետև վնասել թաղանթը և դուրս հանել երեխային:
Բժշկի խոսքերով՝ այժմ երեխան շատ լավ է և շնչառական որևէ խնդիր չունի:
Իսկ համացանցում տեղադրված այս լուսանկարը իսկական սենսացիա առաջացրեց: |
Комментариев нет:
Отправить комментарий