Բոլոր կաթնասուններից ընձուղտն այն եզակիներից է, որ քնի կարիք շատ քիչ է զգում: Ընձուղտներն օրվա ընթացքում քնում են միջինը 1,9 ժամ:
Քանի որ գիշերն ընձուղտները շատ հաճախ են արթնանում, ապա խորը քնի տևողությունը նրանց մոտ չի գերազանցում 20 րոպեն: Այդ պատճառով լիարժեք քնելու համար նրանք ննջում են նաև օրվա ընթացքում:
Երեկոյան ընձուղտները քնում են պառկած, վիզը այնպես թեքելով, որ հնարավոր լինի գլուխը դնել հետին վերջույթի ստորին մասում: Ի դեպ, նրանք պատրաստվում են քնին շատ արագ՝ 15-20 վայրկյան: Այդ նախապատրաստությունը հետևյալ կերպ է տեղի ունենում, սկզբում ընձուղտը պառկում է կրծքի վրա, իսկ հետո փորի:
Օրվա ընթացքում ընձուխտը միշտ գտնվում է ուղղահայաց դիրքում, և հաճախ քնում է նաև կանգնած: Չընկնելու համար նա հաճախ գլուխը մտցնում է երկու ճյուղերի արանքը, որոնք պահում են նրան:
Комментариев нет:
Отправить комментарий