07.06.2013

Հասարակական տրանսպորտի գինը կբարձրանա 5 տոկոսով

ՀԾԿՀ գնահատականը. Հասարակական տրանսպորտի գինը կբարձրանա 5 տոկոսովPanARMENIAN.Net - Գազի սակագնի բարձրացման հետևանքով 5 տոկոսով կբարձրանա նաև հասարակական տրանսպորտի սակագինը: Այս մասին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:
Ռոբերտ Նազարյանն ասաց, որ ՀԾԿՀ-ի վերլուծությունը ցույց է տվել, որ գազի թանկացումը հասարակական տրանսպորտի գների վրա կանդրադառնա 5 տոկոսի սահմաններում միայն, այլ ոչ թե մի քանի անգամ, ինչպես կարծում են շատերը: «Իսկ թե ինչու է ավելի բարձր գնի մասին խոսվում, խնդրում եմ մեզ հետ չկապել»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ՀԾԿՀ-ն այսօր սահմանեց գազի սակագինը: Քաղաքացիները 1 խմ դիմաց կվճարեն 156 դրամ: Որոշումն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից:



Комментариев нет:

Отправить комментарий