07.06.2013

Ինչ ասել է թույլ կամ ուժեղ մարզպետ




Պարապ են մնացել, հիմա էլ Լոռու և Տավուշի մարզպետների պաշտոնավարման ժամկետն են սուրճի մրուրով գուշակում

՛՛Հրապարակ՛՛ օրաթերթը գրում է, որ իշխանական կուլիսներում Սուրիկ Խաչատրյանի շուրջ դեպքերի կապակցությամբ իշխանական կուլիսներում շրջանառվում Է ևս երկու անուն՝ Տավուշի և Լոռու մարզպետների անունները:
«Հրապարակ»-ում կարդում ենք.” Սուրիկ Խաչատրյանի շուրջ ծավալված դեպքերը, թվում է՝ կասեցրին մյուս մարզպետների պաշտոնանկության ալիքը: Երեկ, սակայն, իշխանական կուլիսներում շրջանառվում Էր ևս երկու անուն՝ Տավուշի և Լոռու մարզպետների անունները: “
Հրապարակման մեջ որպես աղբյուր օգտագործում են շրջանառվող լուրերն (ավելի ճիշտ ՝ ֆռֆռացող բամբասանքները) այն մասին, որ Լոռու և Տավուշի մարզպետները թույլ ղեկավարներ են:
Ինչ ասել է` թույլ ղեկավարներ: Եթե խոսքը վերաբերում է մարզպետների և նրանց լիազորությունների իրականացմանը, ապա Արթուր Նալբանդյանը և Ալավերդու քաղաքապետի պաշտոնավարման ժամանակ, և Լոռու մարզպետի պաշտոնում աչքի է ընկել պահանջկոտությամբ սեփական անձի և ենթական աշխատակազմի նկատմամբ:
Երիտասարդ տարիքի պաշտոնյան նաև աչքի է ընկնում մարզպետարանի պատերից դուրս համեստ վարվելակերպով ու կենսաձևով: Սա ասում ենք ամենայն պատասխանատվությամբ, քանի որ առակա է համատեղ աշխատանքի մեկ տասնյակ տարիների փորձը:
Եթե այդ համեստությունը թույլություն է համարվում , ուրեմն մարդկանց պատկերացումները պետական ծառայության մասին խեղաթյուրված են:
Երևի որոշ շրջանակների դուր չի գալիս, որ Լոռու մարզում տարբեր մակարդակների ղեկավարներն աչքի չեն ընկնում ՛՛զոռբայությամբ՛՛ և հասարակության պարսավանքին չեն արժանանում իրենց պաշտոնին ու դիրքին ոչ վայել պահվածքով:
Էդիկ Հովսեփյան
07.06.13

Комментариев нет:

Отправить комментарий