Հայաստանի կառավարությունն այսօր՝ հունիսի 6-ին որոշում ընդունեց օրենսդրական նախաձեռնությամբ մտնել Ազգային Ժողով՝ նվազագույն աշխատավարձը 35 հազ. դրամից 45 հազ. դրամ բարձրացնելու համար:
Ըստ հարցը ներկայացնող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի՝ 2017 թ. պետք է ապահովել նվազագույն աշխատավարձի կրկնապատկում, հաշվի առնելով սակայն մակրոտնտեսական կայունության ապահովումը եւ բյուջեի հնարավորությունները:
Ըստ Ա. Ասատրյանի՝ բյուջեում լրացուցիչ 6 մլրդ դրամ է անհրաժեշտ 2013 թ. հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը բարձրացնելու համար:
ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանը նշեց, որ օրենսդրական նախաձեռնությունը պետք է շտապ ներկայացնել խորհրդարանին՝ մինչեւ հուլիսի 1-ը հասցնելու համար: Նրա կարծիքով՝ կլինի շոշափելի փոփոխություն աշխատավարձերի ոլորտում, մասնավորապես՝ պետական հատվածում կբարձրացվեն այն աշխատողների աշխատավարձերը, որոնք նվազագույնով են վարձատրվում:
Комментариев нет:
Отправить комментарий