Paedocypris progenetica-ն աշխարհի ամենափոքրիկ ձուկն է: Նա ապրում է Ինդոնեզիայի Սումատրա կղզում՝ ճահիճների թթվային միջավայրում: Հասուն տարիքում նրանց թափանցիկ մարմնի երկարությունը հասնում է 7,9 մմ-ի: Այն նաև ամենափոքր ողնաշարավորն է Երկիր մոլորակի վրա:
Այս ձկների էգերը դնում են ընդամենը 2-3 ձկնկիթ, իսկ արուն ամեն մեկին բեղմնավորում է առանձին:
Paedocypris progenetica-ները վերացման վտանգի տակ են, քանի որ ճահիճները, որտեղ նրանք բնակվում են, նպատակասլացորեն չորացվում են:
|
Комментариев нет:
Отправить комментарий