23.06.2013

Արագածոտն գյուղում 61-ամյա կինը խաղողի այգում պատահաբար տրորել է օձին, ինչից հետո օձը կծել է նրան

Արագածոտն գյուղում 61-ամյա կինը խաղողի այգում պատահաբար տրորել է օձին, ինչից հետո օձը կծել է նրան
Արագածոտն գյուղի բնակիչ 61-ամյա Սիլվա Աշխարոնյանը որդու հետ վաղ առավոտյան գնացել է դաշտ խաղող քաղելու, սակայն օձի խայթոցի արդյունքում տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արագածոտն գյուղի գյուղապետ Մելսիկ Ղազարյանը:
Նրա խոսքով՝ Սիլվա Աշխարոնյանը չնկատելով օձին ոտքը դրել է նրա վրա, ինչից հետո ՝լ օձը կծել է: Բարեբախտաբար որդին առաջին օգնություն է  ցույց տվել եւ շտապ տեղափոխել Աշտարակի հիվանդանոց: Բժիշկները նրա վիճակը գնահատում են բավարար եւ կյանքին վտանգ չի սպառնում:
Գյուղապետը նաեւ տեղեկացրեց, որ խաղողի այգում անցյալ տարի էլ է նման դեպք գրանցվել եւ, ոչ բարեհաջող ավարտով: 65-ամյա կինը մահացել էր օձի խայթոցից: Հիշեցնենք, որ հունիսի 21-ին, ժամը 20.07-ին տեղեկություն էր ստացվել, որ օձի խայթոցից թունավորումով Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն է հոսպիտալացվել  61-ամյա Սիլվա Աշխարոնյանը: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Комментариев нет:

Отправить комментарий