Աբովյան քաղաքի 28-ամյա բնակչուհի Վարդուշ Ալլաբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով (մոր կողմից նորածին երեխայի սպանություն) դատապարտվել 2 տարվա ազատազրկման:
Վ.Ալլաբյանը հայտարարել է, որ ընդունում է մեղադրանքն, ըստ որի 2012թ հունիս-հուլիս ամիսների ընթացքում սեռական հարաբերություն ունենալով ոմն Արտակի հետ՝ հղիացել է և 2013 թվականի մարտի 10-ին ժամը 22:25-ին «Աբովյանի ծննդատուն» ՓԲԸ-ում ծննդաբերել է արական սեռի երեխա: 2 ժամ անց տեղափոխվել է հիվանդասենյակ՝ երեխայի հետ համատեղ կացության համար: Վ.Ալլաբյանը՝ Սարո Մովսեսյանի հետ համատեղ կյանքից ունենալով 2 անչափահաս երեխաներ, ի սկզբանե դեմ է եղել ծննդաբերությանը, և քանի որ հղիությունն անցանկալի է եղել, երեխայից ազատվելու նպատակով ծննդաբերելուց հետո տեղում նրա մոտ մտադրություն է առաջացել սպանելու նորածին երեխային: Նա անկողնու ծածկոցով փակել է երեխայի բերանը, այնուհետև` ձեռքերով սեղմել նրա դեմքը, անկողնու վրայից հրել է նորածնին և նրա գլուխը հարվածել է անմիջապես անկողնու կողքին դրված պահարանին՝ նորածինը դեմքի մասով ընկել է հատակին, ինչի հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ և մահացել:
Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալը արագացված դատաքննության միջնորդությամբ ընդունել է մեղքը, զղջացել է կատարվածի համար, Սարո Մովսեսյանի հետ համատեղ կյանքից ունի երկու` մինչև 14 տարեկան երեխաներ տուժողի իրավահաջորդը քաղհայցի պահանջ չի ներկայացրել` կին է, երիտասարդ է:
|
Աղբյուրը` Փաստինֆո
Комментариев нет:
Отправить комментарий