22.06.2013

Համացանցում ծանոթանալու սիրահարները կազմել են ժամադրությունը փչացնող երևույթների ցուցակը

  Ծանոթությունների բրիտանական կայքը հետազոտություն է իրականացրել, որի նպատակը պարզելն է, թե ժամադրության ժամանակ ինչը կարող փչացնել մարդու մասին առաջին տպավորությունը: 

Վարկանիշում առաջին հորիզոնականում հայտնվել են՝ սեղանի մոտ անփույթ վարքը և բերանից եկող վատ հոտը: 

Կայքի օգտատերերն՝ ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք ընդունել են, որ նախկին զուգընկերների մասին անկեղծություններն ավելի են նյարդայնացնում, քան թե լիքը բերանով խոսելը, հագուստի վրայի հետքերը կամ էլ փակ շնչառությունը: 

Բրիտանացիների 50 %-ը համաձայնել է, որ դաստիարակված զրուցակիցը կարող է իր մասին տպավորությունը փչացնել, եթե սկսի պատմել նախորդ հարաբերությունների մասին: Երկու սեռերի ներկայացուցիչներն էլ հայտարարել են, որ դա ազդում է նյարդերի վրա: 

Մնացած հարցերում տղամարդկանց ու կանանց կարծիքները բաժանվում են: 

Այսպես, հարցված տղամարդկանց 51 %-ը նշել է, որ ժամադրության համար կանանց վատագույն հագուստը կոմբինիզոնն է: Իսկ կանանց դուր չի գալիս ժամադրությանը տղամարդկանց հայտնվելը շորտով և վերնաշապիկով: Այդ կարծիքին է հարցվածների 48 %-ը: 

Չափազանց վառ դիմահարդարումը նույնպես կարող է վախեցնել տղամարդկանց:

Комментариев нет:

Отправить комментарий