22.06.2013

Մադոննան 7.5 մլն դոլար է կորցրել

  Մադոննան զգալի ֆինանսական կորուստ է կրել՝ Նյու Յորքի իր բնակարանի վաճառքից: Բանն այն է, որ Նյու Յորքի Central Park West 41 հասցեում գտնվող բնակարանը սկզբում աճուրդի է հանվել 23.5 մլն դոլարով, սակայն դրանով հետաքրքրվողներն այնքան էլ շատ չեն եղել, և բնակարանի գինն ընկել է մինչև 19.95 մլն դոլար: 

Սակայն դա էլ շատերին չի հրապուրել, ուստի, երգչուհին իր 14 սենյականոց բնակարանը վաճառել է 16 մլն դոլարով: 

Այն ձեռք է բերել հեջ-ֆոնդի մենեջերը՝ տիկնոջ հետ միասին: Այս մասին հաղորդում է Raut-ը:

Комментариев нет:

Отправить комментарий