22.06.2013

Աստղերից ոմանք բացասաբար են անդրադառնում երեխաների վրա

  Գիտնականները 2500 ծնողների շրջանում հարցում են անցկացրել, թե ժամանակակից աստղերից ով է բացասաբար անդրադառնում երեխաների վրա: Այս մասին հաղորդում է Raut-ը:

Այսպես, ձայների 68 տոկոսով առաջին տեղում է Մայլի Սայրուսը՝ իր հագուստի և վարքագծի պատճառով: Երկրորդ տեղում է Լինդսի Լոհանը, ով մեկ անգամ չէ, որ կալանքի տակ է գտնվել և հայտնի է թմրանյութերի նկատմամբ իր հակվածությամբ (65 տոկոս): Երրորդ հորիզոնականում ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանն է, ում անցյալի մեղքերից «չի փրկել» նաև մայր դառնալը:

Արական սեռի ներկայացուցիչներից ձայների 71 տոկոսը հավաքել է Քրիս Բրաունը՝ բանտում հայտնվելու և ընկերուհուն ծեծելու համար: Ձայների 67 տոկոսով երկրորդ տեղում է նորաթուխ հայրիկ Քանյե Ուեսթը: Երրորդ տեղում Ջասթին Բիբերն է (65 տոկոս), ով ծնողների կողմից մեղադրվում է բացասական վարքագիծ ունենալու և վայրի օրգիաներ կազմակերպելու մեջ: 

Ծնողների 58 տոկոսը կարծում է, որ աստղերն ընդհանուր առմամբ վատ օրինակ են:

Комментариев нет:

Отправить комментарий