22.06.2013

Մայթին կանգնած տղամարդիկ փրկել են պատուհանից ընկնող երեխային (վիդեո)

Մայթին կանգնած տղամարդիկ փրկել են պատուհանից ընկնող երեխային
Չինաստանի Չժեցզյան նահանգի քաղաքներից մեկում մայթին կանգնած առաքիչները փրկել են պատուհանից ընկնող երկու տարեկան աղջկա կյանքը: Տղամարդկանցից մեկը պատմում է. «Մենք սկզբում տարօրինակ ձայներ լսեցինք, վերև նայելով` տեսանք երկու աղջիկների, որոնք նստած էին պատուհանագոգին: Ես ապշեցի, որ նրանց մոտ մեծահասակ չկար, մենակ էին»:
Հենց այդ պահին էլ աղջիկներից մեկը հանկարծ սահում է և ցած ընկնում 4-րդ հարկից: Տեսահսկման խցիկը նկարահանել է, թե ինչպես են հավաքված տղամարդկանցից 6-ը առաջ նետվում և ստեղծելով կենդանի բատուտ` փրկում երեխային գետնին ջախջախվելուց: Փրկողներից մեկի ձեռքը լուրջ վնասվածք է ստանում հարվածի ուժից, նրան տեղափոխում են հիվանդանոց, որտեղ օգնություն է ստանում:
Այժմ պարզվում է, թե ովքեր են երեխայի ծնողները և ուր էին դեպքի պահին:
Աղբյուրը` lifenews.ru

Комментариев нет:

Отправить комментарий