Դժբախտ պատահար է տեղի ունեցել ՌԴ Կիրովսկի շրջանում: Ընտանիքը զոհ է գնացել տանը բռնկված հրդեհին:
Ճակատագրական օրը մայրը որդու հետ հյուր էր գնացել պապի տուն: Հրդեհի բռնկման պահին 4 տարեկան տղան ծեր հարևանուհու հետ գնացել էր զբոսնելու, ետ վերադառնալիս նա հեռվից տեսել է ծխացող տունը և «մամա» բացականչելով` նետվել կրակների մեջ: Ծեր կինը չի կարողացել տղային ետ պահել:
Հրդեհը մարելուց հետո պարզ է դարձել, որ տանը գտնվել են տղայի մայրն ու պապիկը: Հրշեջները մոր ու որդու դիակները գտել են մուտքի դռան մոտ: Ըստ ամենայնի` տղային միայն մի քանի վայրկյան չի բավարարել կրակից դուրս գալու համար: Մորը փրկելիս նա ծանր այրվածքներ է ստացել և ծխախեղդ եղել: Տան անդամներից ողջ է մնացել միայն տատիկը, որի հետ աշխատում են հոգեբանները:
Ըստ նախնական վարկածի` հրդեհը բռնկվել էր կրակի հետ անզգույշ վարվելու պատճառով: Զոհերի անունները դեռևս չեն հրապարակվում:
|
Աղբյուրը` lifenews.ru
Комментариев нет:
Отправить комментарий