22.06.2013

Մայքլ Ջեքսոնի մահվան պատճառը երկարատև անքնությունն է եղել. փորձագետ

Մայքլ Ջեքսոնի մահվան պատճառը երկարատև անքնությունն է եղել. փորձագետ
Հարվարդի համալսարանի դասախոս, բժիշկ, փորձագետ Չարլզ Չեյսլերը հայտարարել է, որ մեգաաստղ Մայքլ Ջեքսոնը մահացել է «արագ քնից»: Սա քնի այն տեսակն է, երբ մարդուն թվում է, թե նա քնած է, սակայն իրականում մարդու մարմինը և ուղեղը լինում են արթուն վիճակում: Սովորաբար, նորմալ քնի դեպում այս երևույթը կազմում է քնի ընդամենը 20-25%-ը:
Բժիշկը, ուսումնասիրելով Ջեքսոնի մահվան պատճառները, հանգել է այն եզրակացության, որ երգիչը երկու շաբաթ շարունակ չի քնել` պատրաստվելով երկրագնդի պատմության մեջ նմանը չունեցող համերգային շրջագայությանը:
Ըստ նրա, եթե անգամ Ջեքսոնը չմահանար 2009 թվականի մայիս 25-ին դեղերի չարաշահումից, ապա միևնույնն է նման ռեժիմով երգչի կյանքը երկար չէր տևի:
Աղբյուրը` edition.cnn.com

Комментариев нет:

Отправить комментарий