22.06.2013

Մահվան ելքով վրաերթ բարձրահարկ շենքի բակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 33-ամյա Հարություն Մանուկյանը, վարելով Ford Tranzit մակնիշի 293 ԼՕ 95 համարանիշի ավտոմեքենան, «Արևելյան խոհանոց»-ի հետնամասում գտնվող Կոմիտաս թիվ 14 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Կասյան փողոցի բնակիչ, 72-ամյա Մաքսիմ Գասպարյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով Մ. Գասպարյանը տեղում մահացել է, վարորդը փախուստի չի դիմել: Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արաբկիրի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Երևանի ճանապարհային ոսիկանության աշխատակիցները՝ Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Հ. Մանուկյանը աշխատում է «Էվրիդե» Փակ բաժնետիրական ընկերությունում:
Նյութի աղբյուր` http://shamshyan.com/arm/2013-06-21-vtar.html

Комментариев нет:

Отправить комментарий