08.06.2013

8-ամյա աղջիկը 10 կմ գնացել է հոր մեքենայի թափքին կառչած (ֆոտո)

8-ամյա աղջիկը 10 կմ գնացել է հոր մեքենայի թափքին կառչած
ՌԴ Իժևսկ քաղաքի բազմազավակ ընտանիքի հանգիստը քիչ էր մնում դժբախտությամբ վերջանար: Ընտանիքին ամառանոց տարած հայրը երեկոյան որոշել էր ետ վերադառնալ Իժևսկ: Նրա 8-ամյա աղջիկը՝ Նինան, կարծելով, թե հայրը խանութ է գնում, փորձել էր կատակել և կախվել էր մեքենայի թափքից: Սակայն որքան մեծ էր եղել նրա սարսափը, երբ հայրը գյուղի ճանապարհից դուրս գալուց հետո մտել էր մայրուղի և գնալով արագացրել ընթացքը:
Հայրը պատմում է, որ հայելիներով ոչինչ չի երևացել, երեխայի լացի ձայն չի լսել, միայն, ուշադրություն դարձնելով վազանց անող մեքենաների վարորդների ազդանշաններին ու լուսաթարթումներին, կանգ է առել: Մեքենայի շուրջ պտտվելիս նա սարսափով նկատել է վախից քարացած ու թափքի բռնակից կառչած աղջկան, որի դեմքին սառել էին արցունքները:
«Անգամ չեմ ուզում պատկերացնել, թե ինչ ողբերգությունից Աստված մեզ հեռու պահեց»,- ասում է հայրը: Իսկ աղջիկը պատմում է, թե ամբողջ ճանապարհին աղոթում էր, որ հողաթափերը ոտքից դուրս չգան և վախից մի ծպտուն անգամ չէր կարողանում հանել:

Комментариев нет:

Отправить комментарий