Ամերիկայի Օկլոհամայի բնակիչ Վիշել Թխաքքարը 2006թ. ամուսնալուծվել էր և ընկել ծանր ընկճախտի մեջ: Միայն վերջերս նա վերագտել էր իրեն և որոշել արմատապես փոխել իր կյանքը: Դրա համար նա որոշել էր նախ դիմել պլաստիկ վիրաբույժին և փոխել իր քթի ձևը: Սակայն քթի պարզագույն վիրահատությունը դարձավ նրա նոր խորը ընկճախտի պատճառը: Անմիջապես վիրահատությունից հետո տղան զգացել էր, որ ծանրացել է շնչառությունը: Դրանից հետո նա ևս 8 անգամ դիմել էր նույն բժշկին սխալները շտկելու համար, իսկ վերջին անգամ վիրահատական սեղանից արթնացել էր սարսափելի ցավից: Իր հարցին ի պատասխան բժիշկն ասել էր, որ նրա մոտ սկսվել էր թարախային գործընթաց, և ինքը ինքնուրույն որոշում էր կայացրել հեռացնել քիթը:
«Իմ կյանքը հիմա ամբողջովին խորտակված է, ես կորցրել եմ դեմքիս մի մասը: Հիմա ամեն ինչ պետք է անեմ, որ անօրեն բժիշկը պատժվի»,- ասում է Վիշելը:
Նշենք, որ սա ընդամենը հերթական մի դեպք է, երբ բժիշկների անփութության զոհն են դառնում նրանց հաճախորդները: 2013թ. ապրիլին ամերիկացի ատամնաբույժը ինքնագլուխ հեռացրել էր իր 21-ամյա հաճախորդի բոլոր ատամները:
|
Комментариев нет:
Отправить комментарий