Քիթը մարդու դեմքի այն մասերից է, որից հաճախ են դժգոհում մեզանից շատերը և անում «որքան քիթս ինձ դուր չի գալիս» արտահայտությունը: Իսկ ի՞նչ են անում աստղերը, երբ իրենց դուր չի գալիս այն. իհարկե, դիմում են պլաստիկ վիրաբույժի: Ազդու՞մ է արդյոք քթի նոր ձևը նրանց կարիերայի վրա, փորձը ցույց է տալիս, որ այո:
Մերլին Մոնրո. աշխարհում առաջինը
Մերլին Մոնրոն առաջին հայտնի մարդկանցից մեկն է, ով դիմել է պլաստիկ վիրաբույժի օգնությանը: Քթի վիրահատությունը Նորմա Ջինից Մերլին Մոնրո փոխակերպվելու գաղտնիքներից մեկն է:
Սկարլետ Յոհանսոն. ի՞նչ վիրահատություն, ինչի՞ մասին է խոսքը
Դեռ վերջերս հմայիչ դերասանուհին լայն քիթ ուներ, սակայն այն վիրահատությունից հետո բավականին նրբացավ՝ ավելի ընդգծելով նրա դիմագծերը:
Ջենիֆեր Էնիսթոն. գրեթե կատարյալ գեղեցկություն
Դերասանուհու հայրն ազգությամբ հույն է, այդ պատճառով Ջենիֆերը ժառանգել էր էթնիկ մեծ քիթ: Թեև իրավիճակն ուղղել է պլաստիկան, սակայն դերասանուհին դեմ է վիրաբույժների միջամտությանը և ասում է, որ նրանց օգնությանը դիմել է բժշկի ցուցումով:
Комментариев нет:
Отправить комментарий