29.06.2013

Հանրահայտ մարդիկ, ովքեր եղել են որդեգրված (ֆոտո)

Աշխարհում շատ կան հայտնի մարդիկ, ովքեր դաստիարակվել են խնամակալ ընտանիքներում կամ ապրել մանկատներում. ArmStar.am–ը ներկայացնում է որդեգրված և մանկատներում ապրած աշխարհահռչակ մարդկանց: 

Մերլին Մոնրո
Մերլին Մոնրոյի մայրը լքել է նրան, քանի որ հոգեկան խանգարում ուներ, այդ պատճառով ապագա սեքս խորհրդանիշը մեծացել է մանկատներում և հեռավոր ազգականների մոտ:  

Ջեյմս Բրաուն
Մանուկ հասակում նրա ծնողները բաժանվում են, և նա սկսում է ապրել մորաքրոջ հետ: Ջեյմսը մեծանում է աղքատության մեջ, նույնիսկ թողնում է դպրոցը, որպեսզի կարողանա գումար վաստակել:

Ջոն Լենոն
Ջոն Լենոնի ծնողները բաժանվում են, երբ նա դեռ շատ փոքր է լինում: Ջուլիա Լենոնն ամուսնանում է երկրորդ անգամ և իր չորս տարեկան որդուն թողնում է քրոջն ու նրա ամուսնուն, ովքեր երեխաներ չունեին:
 Նելսոն Մանդելա
Ինը տարեկան հասակում Մանդելան կորցնում է իր հորը, ով մահանում է թոքախտից, նրա խնամակալը դառնում է Տեմբու ժողովրդի ռեգենտ Դալինդեբոն:

Էրիկ Քլեփթոն
Քլեփթոնի մայրը 16-ամյա մի աղջիկ էր, իսկ հայրը` Մոնրեալի զինվորներից, ով երբեք չի տեսել իր որդուն: Փոքրիկ Էրիկն ապրել է իր տատիկի հետ, ով ամուսնացած էր երկրորդ անգամ: Նա գիտեր, որ տատիկն իր մայրն է, իսկ մայրը՝ քույրը: Տարիներ անց նրա մայրն ամուսնանում է և տեղափոխվում Գերմանիա՝ թողնելով իր որդուն:

Ռեյ Լիոտա
Ապագա հոլիվուդյան աստղին որդեգրել են 6 ամսական հասակում: 40 տարեկանում նա վարձում է հատուկ գործակալի՝ իր հարազատ մորը գտնելու համար:

Комментариев нет:

Отправить комментарий