06.06.2013

Ինչո՞ւ են ամուսնության մատանին դնում հենց մատնեմատին

Ինչո՞ւ են ամուսնության մատանին դնում հենց մատնեմատին
Ամուսնության կարևոր խորհրդանիշերից մեկը ամուսնական մատանին է: Օղակաձև մատանին խորհրդանշում է կայունություն, անփոփոխելիություն, հավերժություն և անսահմանություն: Այն հանդիսանում է հավատի և հավերժական սիրո խորհրդանիշ:
Ըստ լեգենդի՝ առաջին մատանիները պատրաստել են եգիպտացիները` դրանց տալով օղակաձև տեսք՝ որպես հավատի և սիրո խորհրդանիշ: Հին եգիպտացիները մատանին կրել են ձախ ձեռքի միջնամատին` կարծելով, որ դա է սրտի և անոթների կապող օղակը:
     Ի տարբերություն եգիպտացիների՝ եվրոպական երկրների բնակիչները կրում են ամուսնական մատանին աջ ձեռքի մատնեմատին, և դա կապվում է եկեղեցական հնագույն ծիսակատարության հետ:
     Ընդ որում,
 ամուսնալուծված ուղղափառները սովոր էին մատանին կրել ձախ ձեռքի միջնամատին:
http://www.mamul.am/

Комментариев нет:

Отправить комментарий