Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Ա. Հարությունյանը տեղում մահացել է: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանը: Ժամանել էին նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ:
Ժամանել էին նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Սևանի քննչական բաժանմունքի պետ Վաղինակ Վարդանյանը: Փաստի առթիվ Սևանի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Վիգեն Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Գագիկ Շամշյանը հայտնում է, որ, ըստ նախնական եզրակացության, վթարի պատճառը եղել են վարորդի կողմից արագության գերազանցումն ու ճանապարհին մարդաբոյ փոսերը, քանի որ վարորդը փորձել է շրջանցել այն, սակայն տեղի է ունեցել ողբերգություն: Հավաքված գյուղացիներն արդարացիորեն բարձրաձայնում էին, որ 20 օր է այդ փոսերը կան, սակայն պատկան մարմինները «մատը մատին չեն խփում»: \http://lurer.com/?p=105546&l=am
Комментариев нет:
Отправить комментарий