05.06.2013

Մոծակի խայթոցն աղջկան գամել էր հաշմանդամի սայլակին

  Մեծ Բրիտանիայի բնակչուհի Նատաշա Փորթերը, ով այնքան սպասելի արձակուրդն անց էր կացնում Ավստրալիայում, սկզբում նշանակություն չի տվել մոծակի խայթոցին:

Մի քանի օր անց, սակայն, 23-ամյա աղջկա դրությունը սկսել է բարդանալ: Նա, նախ չի զգացել մատները, ապա ամբողջությամբ չի կարողացել շարժվել:

Երբ նրան հիվանդանոց են հասցրել, երկարատև հետազոտություններից հետո պարզվել է, որ մոծակի խայթոցի հետևանքով աղջկա օրգանիզմում աուտոիմունային ռեակցիա է առաջացել (այս դեպքում օրգանիզմի իմունային համակարգը ոչնչացնում է սեփական բջիջները): Դա էլ հանգեցրել է Նատաշայի մոտ Գիհենա Բարե սինդրոմի առաջացմանը, որը բնութագրվում է վեգետատիվ խանգարումներով և կաթվածով:

Չնայած որ բժիշկներն ապաքինվելու այնքան էլ մեծ հույսեր չէն տալիս, Նատաշան 4 ամիս անց հրաժեշտ տվեց հաշմանդամի սայլակին, հաղորդում է The Sun-ը:



Комментариев нет:

Отправить комментарий