Բացի այդ, լուսանկարներում պատկերված ձվերի արտաքին տեսքի փոփոխությունները կարող են առաջանալ ածան հավերի մոտ նյութափոխանակության որոշակի խանգարումների արդյունքում, որոնք վարակիչ հիվանդություն չեն հանդիսանում և մարդու համար անվտանգ են:
Սակայն ձուն պետք է լինի մակնշված, մաքուր և առանց անորակության բացահայտ նշանների (ՀՀ կառավարության որոշումը «Ձվի և ձվամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» 29 սեպտեմբերի 2011 թվականի N 1438-Ն):
Եվ քանի որ, լուսանկարներից դատելով, ձվերի վրա առկա է մակնշման պահանջների խախտում, կոչ ենք անում ՀՀ բնակիչներին և զանգվածային լրատվության միջոցներին նման ձվերի հանդիպելու դեպքում անմիջապես հայտնել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը դրանց վաճառքի վայրի մասին՝ ծառայության կողմից համապատասխան գործողություններ կատարելու համար»:http://www.aysor.am/am/news/2013/06/05/eggs-problem/
Комментариев нет:
Отправить комментарий