06.06.2013

Աստղային դիետաներ. Վերա Բրեժնևայի գեղեցիկ կազմվածքի գաղտնիքը

«Վիա Գրա» խմբի նախկին անդամ Վերա Բրեժնևան ակտիվ գործունեություն է ծավալում որպես դերասանուհի և երգչուհի: Երգչուհին նաև նկարահանվում է տղամարդկանց ամսագրերի համար: Եվ հենց այս լուսանկարները դիտելուց հետո բոլորը համոզվեցին, որ Բրեժնևան հրաշալի կազմվածք ունի: Նման կազմվածքի մասին երազում են գրեթե բոլոր երիտասարդ կանայք: Երգչուհու կազմվածքը և դիետան քննարկվել է Ռուսական և Ուկրաինական գրեթե բոլոր ամսագրերում:

Հարկ է նշել, որ Բրեժնևան երկու երեխաների մայր է: Որևէ մեկը, երբևէ չի լսել, որ երգչուհին նիհարում է: Հակառակը, նա միշտ խոսել է առողջ սնվելու մասին: Հայտնի է նաև, որ շաբաթը չորս անգամ մարզասրահ է այցելում, անհատական մարզիչ ու մերսող ունի, հաճախում է սպա կենտրոններ: Ուսումնասիրելով նրա հարցազրույցները, հնարավոր է առանձնացնել նրա դիետայի հիմնական դրույթները:
1. Չի կարելի ուտել կարտոֆիլ, սպիտակ այլուրից պատրաստված մակարոնեղեն, սպիտակ հաց, կաթնային շոկոլադ: Երգչուհին իր սննդակագից բացառում է այս բոլոր մթերքները:

2. Անհրաժեշտ է հրաժարվել շաքարով յոգուրտից, սուրճից, շաքար պարունակող բոլոր մթերքներից:

3. Հրուշակեղեն կարելի է ուտել ամիսը մեկ անգամ՝ մարզասրահում ակտիվ մարզվելուց հետո:

4. Անհրաժեշտ է միս ուտել: Ընդ որում, երգչուհին պնդում է, որ առողջության համար ավելի օգտակար է մեկ կտոր դասական խորովածը, քան հավի անյուղ կրծքամիսը, ձուկը, ինչը նախընտրում են արտասահմանյան աստղերից շատերը:

5. Նվազագույնը շաբաթը մեկ անգամ Բրեժնևան կանաչ ոլոռ, լոբի կամ սիսեռ է ուտում:
6. Որպես աղանդեր՝ երգչուհին նախընտրում է գաուդի տեսակի, կամ ցանկացած այլ անյուղ պանրի փոքրիկ կտոր: Ինչպես արդեն նշեցինք, երգչուհին խուսափում է հրուշակեղենից ու աղանդերից:

7. Օրվա ընթացքում երգչուհին սնվում է երեք անգամ: Մյուս ժամերին նա միայն հեղուկ է ընդունում: Երգչուհին համամիտ չէ, որ 5 ամգամյա սնունդը նպաստում է նիհարելուն:
8. Բրեժնևայի գլխավոր գաղտնիքն այլ է. Երգչուհին խոստովանել է, որ երբեք սովամահ անող դիետարների չի հետևել, նույնիսկ այն ժամանակ, երբ մոդելի աշխատանքով էր զբաղվում:
Չնայած այս ամենին, բամբասանքներ են պտտվում, որ շատ այլ աստղերի նման երգչուհին ևս կիսաֆաբրիկատներ է գնում հայտնի ֆրանսիական ընկերություններից մեկից, լիցքաթափման օրեր է ունենում և այդ ժամանակ պրոտեյինային կոկտեյլ է խմում:
Եթե Բրեժնևան չի ստում, ապա մնում է կանոնավոր մարզվել և հետևել նրա օրինակին:                http://www.aysor.am/am/news/2013/06/05/vera-brejneva/


Комментариев нет:

Отправить комментарий