24.06.2013

Կանանց տրամադրության անկման պատճառը

Կանանց տրամադրության անկման պատճառը
Ամերիկացի հոգեբանները թեստային հետազոտություն են կատարել կանանց և տղամարդկանց խմբերի միջև։ Ռեզոնանսային պատկերման մեթոդի շնորհիվ կարողացել են պարզել ուղեղի արձագանքն այն նկարների վերաբերյալ, որոնց վրա պատկերված են գեր մարդիկ։ Տղամարդիկ հիմնականում այդ նկարներին նայել են անտարբերությամբ։ Առանց բացառության բոլոր կանանց տրամադրությունն ընկել է, շատերն էլ իրենց համարել են դժբախտ։ Հոգեբանները կարծում են, որ արձագանքը կախված է կանանց հոգեբանության առանձնահատկություններից, որոնք էլ իրենց հերթին կախված են կարծրատիպերի ազդեցությունից, ինքնագնահատականից: Նման դեպքերում «թույլ կետերն» ակտիվանում են, վախի զգացում արթնացնում` հանգեցնելով տրամադրության անկման:
http://www.mamul.am/

Комментариев нет:

Отправить комментарий