24.06.2013

«Մինչև ե՞րբ պետք է ուղևորներին դիտեն որպես կարտոֆիլի մեշոկներ»

«Մինչև ե՞րբ պետք է ուղևորներին դիտեն որպես կարտոֆիլի մեշոկներ»
     Երբ մի երկիր ես գնում, որտեղ հասարակական տրանսպորտից օգտվելիս քեզ կարտոֆիլի մեշոկ չես զգում, վերադառնալով Հայաստան, մոռացած անցյալի վիճակները, պատկերացնում ես, թե այստեղ էլ ամեն ինչ ընտիր է... բայց ցավոք, օր օրի հասկանում ես, որ ինչ էլ անում են, ինչքան էլ փոխում են ամեն ինչ դեպի լավը, մեկ է, հասարակական տրանսպորտի հարցը մնում է ԱՆՏԱՆԵԼԻ... երբ մեր երկրի պաշտոնավոր անձինք մի տեղ են գնում, մի 4-5 մեքենա ուղեկցում են նրանց... ինչպիսի անդնդային տարբերություն... մի՞թե կարելի է այսքան անտարբեր լինել սեփական ժողովրդի հանդեպ... տեսեք` ինչ արեցին Բրազիլիայում... իսկ մենք չենք անում ոչինչ, տնքալով, բողոքելով, անտրամադիր ու դժգոհ դեմքերով, բայց ամեն դեպքում խցկում ենք մեր մարմինները մարշուտկաներից ներս...
     ես, որ շատ հաճախ նստում եմ վարորդի կողքի նստարանին, քանի որ ահավոր ուժեղ հոտառություն ունեմ, ու հետևի սալոնում ամբողջ մի ընթացք տառապում եմ, էլի ինձ կարտոֆիլի մեշոկ եմ զգում, քանի որ մի քանի հոգի էն մյուս կողմից ընկնում են գլխիս ու սիգարետահոտից ու քրտնահոտից ուղղակի սթրեսի մեջ եմ ընկնում...
     սա վիճակ չէ... սա աբսուրդ է, որ մենք ստիպված ենք տանել, բայց մինչև երբ... մինչև երբ պետք է մեզ՝ ուղևորներիս դիտեն որպես կարտոֆիլի մեշոկների... (((
     տխուր է առավոտն սկսել այսքան բացասական, բայց սա է մեր իրավիճակը... իսկ այս իրականությունից ոչ մի տեղ փախչել չի լինում, քանի որ մենք ՀՀ քաղաքացիներ ենք...,- ֆեյսբուքյան էջում գրել է Նարե Աթոյանը:

Комментариев нет:

Отправить комментарий