Թուրքիայում տեղի է ունեցել տրանսսեքսուալների ամենամյա շքերթը, որն այս տարի նվիրված էր Գեզի այգու համար պայքարողների իրավունքների պաշտպանությանը: Այն սկսվել է Ստամբուլի Իսթիքլալ պողոտայից և շարունակվել մինչև Թաքսիմի հրապարակ:
Շքերթի մասնակիցները վանկարկել են` «Մենք չենք ցանկանում, որ մեր երկիրը լինի տրանսֆոբիկ երկիր: Մի´ լռեք, մի´թաքցրեք, ասացե´ք, որ այստեղ տրանսսեքսուալներ կան: Տրանսսեքսուալությունը հիվանդություն չէ` ինչպես ժամանակին նախկին օրենսդիր Ալիյե Քավաքն էր ասում»:
Շքերթին մասնակցում էին նաև ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամներ Սեզգին Թանրըկուլուն և Բինազ Թոփրաքը:
Նշենք, որ Թուրքիայում սա արդեն չորրորդ տարին է, ինչ տրանսսեքսուալները կազմակերպում են նմանատիպ շքերթներ, որը նվիրված է լինում և իրենց իրավունքների պաշտպանությանը, և այս կամ այն խնդիրը բարձրաձայնելուն: |
Աղբյուրը` hurriyetdailynews.com
Комментариев нет:
Отправить комментарий