Սովորական կոսմետիկ միջամտությունը Մեծ Բրիտանիայի 28-ամյա բնակչուհու համար աղետալի հետևանքներ ունեցավ: Արհեստական թարթիչներ դնելուց հետո Լուիս Ջեքսոնը հայտնվեց հիվանդանոցում: Հարսանիքից առաջ նա ցանկացել էր նոր տեսք ունենալ և դիմել էր գեղեցկության սրահ, որտեղ բժիշկ-կոսմետոլոգը նրա իսկական թարթիչների վրա հատուկ սոսնձով սոսնձել էր արհեստական թարթիչներ: Աղջկան ասել էին, որ շքեղ թարթիչները կմնան 6 շաբաթ:
«Այս միջամտությունից կես ժամ անց բժիշկը ասաց, որ բացեմ աչքերս, սակայն ես չկարողացա,-ասում է աղջիկը,-ինձ թվում էր` ես այլևս չեմ կարող տեսնել և գոռում էի ցավից ու վախից»:
Հիվանդանոցում բժիշկները աղջկան տեղեկացրին, որ նրա մոտ անհայտ սոսնձից ալերգիկ ռեակցիա է սկսվել, որի հետևանքները հնարավոր եղավ բուժել միայն մեկ ամիս անց: Ջեքսոնը ստիպված հետաձգեց հարսանիքը, իսկ գեղեցկության սրահը փակվեց:
Այժմ նորապսակ աղջիկը կարծում է, որ պետք չէ դժգոհել սեփական արտաքինից, քանի որ առողջությունը ավելի կարևոր է:
|
Комментариев нет:
Отправить комментарий