Հյուսիսային Օսեթիայում Կազբեկ Կուդզաև անունով պլաստիկ վիրաբույժը ստեղծել է արտասովոր երաժշտական գործիք` 12 լարանի տավիղ մարդկային կմախքի մնացորդներից: «Այս գաղափարը ես վերցրել եմ հին օսեթական վիպերգությունից, որի հերոսներից մեկը` Սիրդոնը, իր որդու ոսկորներից և ջլերից տավիղ է պատրաստում»,- ասում է բժիշկը: Համաձայն ավանդազրույցի` Սիրդոնի որդիներին սպանում են, նրան պատում է վիշտը և հուսահատությունը: Նա վերցնում է իր երեխաներից մեկի ձեռքը, նրա վրա փաթաթում իր մյուս որդիների ջլերը և ստանում երաժշտական գործիք: Սիրդոնը համարվում է այս ազգային գործիքի գյուտարարը:
Դարեր անց այս գաղափարը կյանքի է կոչել պլաստիկ վիրաբույժը: Նրա ստեղծած գործիքի հիմքը մարդկային ձեռքերից է, իսկ լարերը դեռևս սովորական ձկնորսական թելերից են, որոնք ապագայում Կուզդաևը մտադիր է փոխարինել իսկական ջլերով:
Մարդկային կմախքը բժիշկը նվեր էր ստացել իր ռուս գործընկերոջից` որպես գիտական ուսումնասիրությունների նյութ:
|
Աղբյուրը` lifenews.ru
Комментариев нет:
Отправить комментарий