14.06.2013

Մաթեմատիկայի քննությունից անցողիկ շեմը չհաղթահարածները շատ են

Մաթեմատիկայի քննությունից անցողիկ շեմը չհաղթահարածները շատ են
«Մաթեմատիկա» առարկայի քննության առումով ունենք նույն պատկերը, ինչ անցած տարի»,- ՄԱՄՈՒԼ.amլրատվականի թղթակցի հետ զրույցում նշեց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը: Ըստ նրա` քննության արդյունքները կարելի է գնահատել նորմալ: «Մաթեմատիկայի» միջին միավորը 12 բալ է: «Կտրվածների» թիվը համեմատաբար շատ է, 7.5 միավորը չհաղթարածներն այս տարի կազմում են 17 %: 20 միավոր ստացել է 101 դիմորդ»,- ասաց ԳԹԿ տնօրենը: Ըստ նրա` սրանք հունիսի 13-ի տվյալներն են, որոնք դեռ վերջնական չեն: Քննական աշխատանքների վերջնական արդյունքները կհրապարակվեն քննությունից հետո` 5-րդ օրը:
Հիշեցնենք, որ հունիսի 11-ին տեղի ունեցավ «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննությունը: Քննությանը մասնակցելու համար դիմում-հայտ էին ներկայացրել 6970 դիմորդ:
http://www.mamul.am/

Комментариев нет:

Отправить комментарий