Մարքեթինգային «JWT» ընկերության անցկացրած հարցումների համաձայն` ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում տղամարդկանց մեծ մասն օգտվում է կոսմետիկական միջոցներից:
Տղամարդկանց շրջանում առավել մեծ պահանջարկ են վայելում մարմնի խնամքի քսուքները: Հարցված 1000 տղամարդկանց 54%-ը պատասխանել է, որ պարբերաբար օգտագործում են կնճիռների դեմ քսուք: 33%-ը էպիլյացիայի միջոցներ է օգտագործում, 39%-ը հիգիենիկ շրթներկ, 29%-ը մանիկյուր, իսկ 19%-ը` կեղծ արեւայրուք եւ միայն 26% -ը չի օգտվում կոսմետիկական միջոցներից, հաղորդում է «Russia Today»-ը:
Նորաձեւության մի շարք հայտնի ընկերություններ թողակում են կոսմետիկա տղամարդկանց համար: Փորձագետները տղամարդկանց կոսմետիկայի նկատմամբ նորաձեւությունը պայմանավորում են նրանով, որ ուժեղ սեռի շատ ներկայացուցիչներ ինքնավստահության պակաս ունեն: Նրանց կարծիքով, այսօր տղամարդկանց արտաքինի նկատմամբ ավելի մեծ պահանջներ են ներկայացվում, քան կանանց:
Комментариев нет:
Отправить комментарий