04.06.2013

Հայ ազգի կեսը վարկի «տակ» է

Հայ ազգի կեսը վարկի «տակ» է  ՀՀ կենտրոնական բանկն այսօր հրապարակել է 2012թ. Ֆինանսական կայունության տարեկան հաշվետվությունը, որում հետաքրքիր տեղեկատվություն է զետեղված անցյալ տարվա ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ձեռք բերված վարկերի մասին: 2012 թ. ԱՔՌԱ վարկային բյուրոյի տվյալների բազայում գրանցված հաճախորդների թիվը 2011 թ. համեմատ ավելացել է 16%-ով և դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել 1313485 հաճախորդ, որոնց 97.6%-ը (մոտ 1281961) ֆիզիկական անձինք են: Եթե հաշվի առնենք, որ ըստ պաշտոնական թվերի, վերջին նախագահական ընտրություններին ընտրելու իրավունք ուներ 2,4 միլիոն մարդ, ապա կստացվի, որ Հայաստանի բնակչության կեսը վարկառու է: Ավելին, ԱՔՌԱ վարկային բյուրոյի տվյալներով, 2012թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ բազայում առկա վարկերի քանակը կազմել է 6873768, այսինքն, մեկ անձը միջին հաշվով 5 վարկ ունի: 

http://168.am/2013/06/04/233596.html

Комментариев нет:

Отправить комментарий