Այսօր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը շուրջ 200 հազար դոլար արժողությամբ 10 նոր մեքենաներ ստացան որպես նվեր «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից: Կարապետյանների ընտանիքի կողմից մեքենաները բանակին հանձնեց հիմնադրամի նախագահ Վահե Կարապետյանը: Այս մասին 168.am-ին տեղեկացնում են «Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայությունից։ «Յուրաքանչյուր երկրի բանակ առավել հզոր է իր հասարակության աջակցությամբ ու սիրով,-նշեց ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը:-Եվ յուրաքաքանչյուրիս պարտքն է նեցուկ լինել մեր անվտանգության երաշխավորին՝ թե բարոյապես, թե, հնարավորության սահմաններում, նաև նյութապես»: «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները տեղեկացրեցին, որ հիմնադրամը, ի թիվս այլ ոլորտների, առանձնահատուկ ուշադրություն է դարձնում նաև հայոց բանակին՝ տարիներ շարունակ տարբեր աջակցություններ տրամադրելով: Ի մասնավորի, ՀՀ զինված ուժերին մեքենաներ են տրամադրվել նաև 2011 թվականին: Հավելենք, որ այսօր տրամադրված 10 մեքենաների մակնիշներն ընտրվել են ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ներկայացված պահանջարկի հիման վրա: Մեքենաների բաշխումը զորամասերին կիրականացվի նախարարության կողմից:
Комментариев нет:
Отправить комментарий