Յոդի պակաս
Յոդի պակասը կարող է բերել լուրջ առողջական խնդիրների: Յոդի պակասի նախանշաններից են գրգռվածությունը, դեպրեսիան, մտավոր հետամնացությունը, ընկալման դժվարությունները, վահանաձև գեղձի խանգարումները, քաշի ավելացումը, անպտղությունը, կոպիտ մաշկը, հոգնածությունը, փորկապությունը, հղիների մոտ պտղի մահն արգանդում:
Յոդ պարունակող սննդամթերքներ
Յոդը մեծ քանակությամբ առկա է ծովային կենդանիների և բույսերի մեջ: Դրանք հեշտությամբ կլանում են ջրի մեջ առկա յոդը: Բացի ծովամթերքներից, յոդ պարունակում է նաև սխտորը, լիմա լոբին, շվեյցարական մանգոլդը, քունջութի սերմերը, սպանախը, շաղգամը: Յոդացված աղը նույնպես յոդի աղբյուր է:
Յոդի օգտակար հատկությունները
Նյութափոխանակության կարգավորում
Յոդը նպաստում է վահանաձև գեղձի կանոնավոր աշխատանքին: Դրա շնորհիվ արտադրվում են մի շարք հորմոններ, որոնք պատասխանատու են նյութափոխանակության ֆունկցիայի համար: Այդ հորմոններից են thyroxin-ը, triodothyronine-ը, որոնք իրենց ազդեցությունն ունեն նաև սրտի աշխատանքի, արյան ճնշման, մարմնի քաշի և ջերմաստիճանի վրա: Թվարկված հորմոններն օգնում են նաև սպիտակուցների սինթեզմանը:
Էներգիայի աղբյուր
Յոդը կարևոր դեր է խաղում օրգանիզմում համապատասխան քանակությամբ էներգիայի պահպանման համար, այն առավելագույն չափով օգտագործում է օրգանիզմի կալորիաները՝ թույլ չտալով դրանց օրգանիզմում մնալ և ճարպի վերածվել:
Առողջ եղունգներ, մազեր և ատամներ
Յոդն իր օգտակար հատկություններով կարող է օգնել նրանց, ովքեր ցանկանում են ունենալ փայլուն մաշկ, ամուր, առողջ ատամներ, խիտ մազեր: Հայտնի է, որ յոդի պակասից թափվում են մազերը: Եթե Ձեզ մոտ նկատվում է մազաթափություն, ապա սննդակարգում ներառեք յոդով հարուստ սննդամթերք:
Վերարտադրողական համակարգ
Հակաքաղցկեղային հատկություններ
Յոդի ամենակարևոր օգտակար հատկություններից մեկն էլ հակաքաղցկեղային հատկություններն են: Գիտական վերջին հետազոտությունները պարզել են, որ երբ քաղցկեղի բջիջները գործ են ունենում յոդի հետ, դրանք ընկրկում են:
Յոդը հեռացնում է թունավոր քիմիական նյութերը
Յոդը հեռացնում է օրգանիզմից այնպիսի թունավոր քիմիական նյութերը, ինչպիսիք են սնդիկը, կապարը, ֆտորը: Յոդն ամրացնում է իմունային համակարգը, այն թույլ չի տալիս, որ ստամոքսում վտանգավոր բակտերիաներ առաջանան:
Յոդը նպաստում է բջիջների ծրագրված ոչնչացմանը
Յոդը նպաստում է բջիների ծրագրված մահվանը, ոը շատ կարևոր է նոր օրգանների ձևավորման, ինչպես նաև քաղցկեղածին բջիջների, հիվանդ բջիջների ոչնչացման համար:
Վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարումներ
Յոդի պակասից են առաջանում վահանաձև գեղձի հիվանդությունները: Անհրաժեշտ է սննդակարգում ներառել ձու, ծովամթերք, կաթնեղեն, որպեսզի յոդի պակասը վերանա, և վահանաձև գեղձի ֆունկցիան կարգավորվի:
Զգուշացում
Յոդի չափաքանակը չպեք է գերազանցի 2000 մգ-ն, քանի որ այն կարող է վտանգավոր լինել երիկամների հիվանդությամբ և տուբերկուլյոզով տառապող հիվանդների համար: Յոդի չարաշահումը կարող է հանգեցնել վահանաձև գեղձի քաղցկեղի առաջացմանը: Հղի կանայք և կերակրող մայրերը պետք է զգույշ լինեն յոդի չափաքանակի հետ և այն չգերազանցեն բժշկի նշանակածից:
http://168.am
Комментариев нет:
Отправить комментарий