<Օգնել կարող ենք ամենքս>բարեգործական նախաձեռնությունը, Վանաձորի քաղաքապետարանի հետ համատեղ, երեկ՝մայիսի 10-ին, մեծ քանակությամբ սննդամթերք տրամադրեց նախաձեռնության շրջանակներում ներկայացված Ավետիսյան Լիլիթի /7 անձ, որից 5-ը՝անչափահաս երեխաներ, երեխաներից մեկը մանկուց հաշմանդամ /, Վարդիթեր Հովհաննիսյանի /6 անձ, որից 4-ը անչափահաս երեխաներ, երկուսը՝ մանկուց հաշմանդամ/ և Արաքսյա Ավետիսյանի /6 անձ,74-ամյա Արաքսյա Ավետիսյանը խնամում է 5 անչափահաս թոռներին/ընտանիքներին:
Չնայած նշված ընտանիքներին նախաձեռնության շնորհիվ ու բարի մարդկանց աջակցությամբ տրամադրվել և տրամադրվում է տարատեսակ ու մեծաքանակ օգնություն, սակայն նախաձեռնության թիմը որոշեց օգնելու խնդրանք-առաջարկով դիմել նաև քաղաքապետին՝ նշված ընտանիքներին համայնքի կողմից ևս օժանդակություն ցուցաբերելու համար:
Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը հավանություն տալով նախաձեռնության ներկայացրած առաջարկին, ֆինանսավորեց նախաձեռնության շրջանակներում ներկայացված երեք և հաջորդիվ ներկայացվելիք ևս երեք ընտանիքների:
Տրամադրված գումարի մի մասը քաղաքապետարանը հատկացրել է նշված ընտանիքների համար սնունդ գնելու, մյուս մասն էլ՝ դրանք բաշխելու, ընտանիքներ տեղափոխելու և տեխնիկական որոշ հարցեր լուծելու նպատակով:
Տրամադրված սննդամթերքի այս չափաբաժինը նշված ընտանիքներին կօգնի առժամանակ մոռանալ պարենմթերք գնելու մասին, իսկ այն գումարները, որոնք պետք է հաատկացվեին սնունդ գնելուն, սննդամթերք ստացած ընտանիքները կծախսեն այլ խնդիրներ լուծելու վրա:
Սննդամթերք ստացած բնակիչները ևս հայտնեցին իրենց շնորհակալությունը թե՛ նախաձեռնությանը և թե՛ քաղաքապետ Սամվել Դարբինյանին՝իրենց օգնելու համար:
Հիշենք՝օգնել կարող ենք ամենքս:
Հարգանքներով՝ <Օգնել կարող ենք ամենքս> բարեգործական նախաձեռնության հեղինակ-ղեկավար Էդվարդ Արզումանյան
Комментариев нет:
Отправить комментарий