Ամերիկյան Այդահո նահանգի բնակչուհի Դորոտի Կաստերը ծննդյան 102-ամյակը նշել է 150 մետր բարձրությամբ կամրջից պարաշյուտով թռիչք կատարելով: Նա դա արել է հրահանգչի ուղեկցությամբ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Երկարակյաց կինը ԶԼՄ-ների հետ հարցազրույցում ասել է, որ սկզբում ծրագրում էր թռիչքն իրականացնել օդանավից, սակայն այնուհետև փոխել է միտքն ու որոշել ծննդյան օրը հանգիստ անցկացնել: Սակայն նրա երեխաները ընձեռել են նրան կամրջից ցատկելու հնարավորությունը:
Թվին Ֆոլս քաղաքի Պերայն կամուրջը միակն է ԱՄՆ-ում, որից թույլատրվում է պարաշյուտով ցատկել տարվա ցանկացած ժամանակ՝ առանց հատուկ թույլտվության:
Դորոտին առաջին անգամ չէ ծննդյան տոնը էքստրեմալ կերպով նշում: Անցած տարի նա ծննդյան օրը զվարճացել էր Այդահոյի կիրճերից մեկ վրայով ձգվող ճոպանուղի նստելով:
Պատասխանելով իր երկարակեցության գաղտնիքի վերաբերյալ հարցին՝ Կաստերն ասել է, որ երբեք չի մտածում տարիքի մասին, պարզապես ապրում է, հաճույք ստանում:

Комментариев нет:
Отправить комментарий