Ըստ որոշ աղբյուրների՝ անցած գիշեր ԼՂՀ շփման գծում` Քարվաճառի (Քելբաջար) ուղղությամբ, հակառակորդը դիվերսիոն հարձակում է իրականացրել: Երկարատեւ բախումից հետո հայկական կողմը հետ է շպրտել ադրբեջանական բանակի դիվերսանտներին:
Տեղեկություն կա նաեւ, որ հայկական բանակի մի քանի զինծառայողներ մարմնական թեթեւ վնասվածքներ են ստացել, զոհեր չկան:
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում ո՛չ հաստատել եւ ո՛չ էլ հերքել է այս տեղեկատվությունը: Թեմային անդրադառնալով՝ նա գրել է. "Հակառակորդն այս օրերին իրեն դրսեւորել է նույն կերպ. սահմանին միշտ էլ փորձում է առաջացնել նոր լարումներ, սակայն ստանում է արժանի հակահարված եւ հետ շպրտվում: Եղածի պատասխանատվությունը կրում է հակառակորդը: ՀՀ ԶՈՒ-երը լիովին վերահսկում են իրավիճակը, ոչ մի կորուստ չունենք":
Комментариев нет:
Отправить комментарий