Հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման մասով Երեւանի քաղաքապետարանում դեռ քննարկումներ չկան։ Այս մասին «Ժողովուրդը» տեղեկացավ Երեւանի քաղաքապետարան տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանից, գրում է թերթը եւ հավելում. ««Առայժմ ոչինչ չեմ կարող ասել այդ մասին։ Մենք չգիտենք, թե ինչքան է այն թանկանալու գազալցակայաններում եւ ինչքանով է վաճառվելու...»»,- ասաց Նավասարդյանը։
Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կյարգավորող վերջին նիստում անդրադարձ եղավ նաեւ գազի գնի բարձրացման հետեւանքով տրանսպորտի սակագների թանկացման խնդրին։ Եվ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարեց, որ գազի նոր սակագինը գազալցակայաններում կունենա 5 տոկոս բարձրացման ազդեցություն»,- գրում է «Ժողովուրդը»։
Комментариев нет:
Отправить комментарий