Դուետը մեղադրվում է 400 մլն եվրոյի հարկերից խուսափելու համար՝ D&G և Dolce & Gabbana ուղղությունները լյուքսեմբուրգյան հոլդինգին վաճառվելուց հետո: Այս քայլը նրանց թույլ էր տվել ավելի քիչ հարկեր վճարել, քան նրանք կվճարեին Իտալիայում:
Մոդելավորողները հերքում են մեղադրանքները:
Դատական քաշքշուկը ձգձգվում է 2011-ից: Այս տարվա սկզբին դատարանը նրանց պարտադրել էր 343 մլն եվրո տուգանք վճարել:
Reuters-ը այս առիթով գրում է, որ հազիվ թե հայտնի դիզայներները բանտում հայտնվեն, քանի որ չորեքշաբթի օրվա դատական ընթացքը ազատազրկման վճռով չի ավարտվում:
Комментариев нет:
Отправить комментарий