Եգիպտոսի հյուսիսում գիտնականները հայտնաբերել են փարավոնների ժամանակաշրջանի հնագույն քաղաք, որը ծաղկել է մոտ 4.000 տարի առաջ, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին։
Կալյուբիա նահանգում պեղումների ընթացքում հնէաբանները գտել են բնակավայրերի մնացորդներ, որոնք թվագրվում են մ.թ.ա. մոտ 2.000-1.700 թթ.։
Հնությունների հարցով պետական նախարարության տեղեկությամբ, որը ղեկավարում է գիտական հետազոտությունները, հնագույն քաղաքը ներառել է բնակելի տարածք. պահպանվել են բնակելի տների և թագավորական պալատների հատվածներ, ինչպես նաև դամբարաններ։ Քաղաքը ժամանակին շրջապատված է եղել 4 մ բարձրությամբ պատով, որի մի մասը նույնպես պահպանվել է։
Հնէաբանները հայտնաբերել են նաև մեծ քանակությամբ տնային պարագաներ, ներառյալ՝ ափսեներ, լապտերներ, տարբեր հմայիլներ։ Որոշ հատվածներում պահպանվել է հատակի խճանկարը, որոնցով, ըստ գիտնականների, զարդարել են պալատների հատակը նաև ավելի ուշ ժամանակաշրջանում՝ Ռամզես 2-րդ և Մերնեպտախ փարավոնների թագավորության շրջանում՝ մ.թ.ա. 19-րդ դարում։
Комментариев нет:
Отправить комментарий