19.06.2013

Բոսնիա և Հերցոգովինայում դարպասապահը ողջ խաղն անցկացրել է հրազենային գնդակը գլխում



Բոսնիա և Հերցոգովինայի մայրաքաղաք Սարաևոյի արվարձաններից մեկում ընթացող ֆուտբոլի սիրողական մրցաշարի ժամանակ կրակել են թիմերից մեկի դարպասապահի գլխին, գրում է rosbalt.ru-ն:
24sata.hr կայքի փոխանցմամբ՝ 51-ամյա դարպասապահը չի նկատել, թե ինչ է տեղի ունեցել և շարունակել է խաղալ: Խաղի ընթացքում նա գլխացավ է ունեցել, սակայն ենթադրել է, որ այն առաջացել է դարպասաձողին հարվածելուց: Արդյունքում դարպասապահը վստահորեն անցկացրել ողջ խաղը՝ բաց թողնելով միայն մեկ գնդակ:
Խաղից հետո միայն դիմելով բժշկի՝ վերջինս տեղեկացել է, որ գլխում փամփուշտ կա, ինչը բարեհաջող հեռացրել են:
Հաղորդվում է, որ փամփուշտը կարող էր դաշտ հասած լինել հարևան գյուղից, որտեղ միանգամից երեք հարսանիք է անցկացվել, որոնց մասնակիցները անկարգություններ են իրականացրել: Ոստիկանությունն արդեն ձերբակալել է տղամարդուն, ով, հավանաբար, կրակել է դարպասապահի ուղղությամբ:

Комментариев нет:

Отправить комментарий