13.06.2013

Տիեզերագնաց Լեոնովը բացահայտում է Գագարինի մահվան իրական պատճառը (վիդեո)

Տիեզերագնաց Լեոնովը բացահայտում է Գագարինի մահվան իրական պատճառը
Առաջին անգամ բաց տիեզերք դուրս եկած տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը ցնցող բացահայտումներ է արել առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի մահվան մասին: «20 տարի ես պայքարել եմ, որ իրականությունը պատմեմ Գագարինի մահվան պատճառների մասին: Մահվան պաշտոնական արձանագրություններում հայտարարել են, թե Գագարինը մահացել է, քանի որ այն օդային տարածք, որտեղ թռիչքային վարժություններ էր կատարում նա, հանկարծակի ներխուժել է Су-15 կործանիչը: Իբրև թե Գագարինի ինքնաթիռը կտրուկ շրջադարձ է կատարել, ինչի հետևանքով բախվել է գետնին, անձնակազմը մահացել է: Սա զառանցանք է»,- վստահեցնում է տիեզերագնացը:
Լեոնովը պատմել է, որ ինքը անց է կացրել իր անհատական հետախուզությունը` ձեռք բերելով իրավունք` մուտք գործելու հանձնաժողովի գաղտնի նյութերի բազա: Ըստ այդմ` 1968թ. մարտի 27-ին այն շրջանում, որտեղ թռիչքներ էր իրականացնում Վլադիմիր Սերյոգինի և Յուրի Գագարինի ինքնաթիռը, անսպասելիորեն հայտնվել է ուրիշ ինքնաթիռ: Դա Су-15 էր, որ օդ էր բարձրացել Ժուկովսկու օդանավակայանից: Վերջինիս օդաչուն, խախտելով կարգը, իջել էր մինջև 450 մ բարձրության վրա, որից հետո շեշտակի անցել էր Գագարինի ինքնաթիռի կողքով` 10-15 մ հեռավորությամբ: Արդյունքում Գագարինի ինքնաթիռը գալարապտույտի մեջ է ըկել 750 կմ⁄ժ արագությամբ և կորցնելով կառավարումը` բախվել Երկրին: «Եվ սա ոչ թե վարկած եմ հայտնում, այլ առաջին տիեզերագնացի մահվան իրական պատճառը: Եվ ցավալին այն է, որ այս ավիացիոն կարգապահության թերության մասին գիտեին պատասխանատուները, սակայն լռեցին»,- ասում է Լեոնովը: Նա այդպես էլ չբացահայտեց ավիավթարի պատճառ դարձած օդաչուի անունը: «Նա հիմա 80 տարեկան է և ծանր առողջական խնդիրներ ունի: Ես խոսք եմ տվել, որ նրա անունը չեմ հրապարակի»,- ասել է Լեոնովը:

Комментариев нет:

Отправить комментарий